Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Գենետիկա

Ինչու՞ մարդիկ իրար նման չեն. գենետիկներ. 1in.am

Ինչու՞ մարդիկ իրար նման չեն. գենետիկներ. 1in.am

Գիտնականները պարզել են, որ էվոլյուցիայի ընթացքում մարդկությունը ձգտել է առավելագույն արտաքին բազմազանության: Միաժամանակ, հիմնական տարբերակիչ նշանները դեմքի վրա են, հայտնում է moya-planeta.ru-ն:

Կոռնելի համալսարանի նեյրոկենսաբանության և վարքի դոցենտ Մայքլ Շիենը պարզել է, որ մարդիկ էվոլյուցիայի ընթացքում զարգացել են, որ ֆիզիկապես տարբերվեն իրարից, և աչքերն անչափ կարևոր դեր ունեն սոցիալական փոխազդեցություններում:

Կենդանիների մեծ մասը տարբեր առանձնյակներին ճանաչում է հոտով կամ ձայնով, բայց երբ մարդկանց նույնականացնում են, հենվում են ամենից առաջ արտաքին տեսքի վրա:

Ամբողջ աշխարհից ԴՆԹ-ների համեմատությունը ցույց է տվել, որ դեմքի առանձնահատկությունների վրա ազդող գեներն ավելի բազմազան են, քան մարմնի այլ մասերի վրա ազդողները: Դա ակնհայտ նշան է, որ դիմագծերի փոփոխությունն էվոլյուցիոն առավելություն է ունեցել:

Միևնույն ժամանակ, դեմքի, քթի ձևի, աչքերի գույնի վրա ազդող գեների թիվը սահմանափակ է. դա կարելի է համեմատել խաղաքարտերի հետ՝ բազմիցս խառնելու դեպքում վաղ թե ուշ ընկնում է այն խաղաքարտը, որը մինչ այդ էլի էր ընկել:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. fb.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ